Ադրբեջանի իշխանությունները ևս յոթ գերեվարված հայերի են դատապարտել ազատազրկման տարբեր ժամկետների։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես՝ APA-ն, համաձայն դատավճռի՝ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ «դատարանը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ 20 տարվա ազատազրկման դատավճիռը, այլ ոչ թե ցմահ ազատազրկման դատավճիռը, պայմանավորված է նրանց 65 տարեկան հասակով։




























