ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թեհրան-Երեւան օդանավի ավիավթարի ժամանակ բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում' Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականի հուլիսի 16-ին սուգ հայտարարելու մասին:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:
Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում` Թեհրնից 200 կմ հեռավորության վրա:: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են:




























