Եվրամիությունը ավելի ու ավելի է ռազմականացվում եւ բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, ինչը չի կարելի անտեսել, «Россия-24»-ի հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք չենք կարող անտեսել այն քաղաքական գործոնը, որ Եվրամիությունն ավելի ու ավելի է ռազմականացվում եւ բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում։ Այս ամենը, իհարկե, պետք է հաշվի առնել», ասել է նա։
Դիվանագետը նաեւ նշել է, որ ստեղծված պայմաններում դժվար է քննարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը, չնայած այն հանգամանքին, որ երկրում ակտիվորեն ներդրվում են կազմակերպության չափանիշները։ Նա կրկին նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհամատեղելի են։ Կոպիրկինը հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ մի ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն ընտրություն կատարել, եւ հույս է հայտնել, որ այդ ընտրությունը «կատարվի՝ ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական շահերից»։





























