Անգլիայի առաջնության 25-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:
Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սանդերլենդի» նկատմամբ: Լոնդոնյան ակումբի կազմում հաղթական գնդակը խաղի վերջին վայրկյաններին խփեց ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին, ով իր վերջին հանդիպումն էր անցկացնում Պրեմյեր լիգայում: Փետրվարի 17-ին ավարտվում է Անրիի վարձակալության ժամկետը, որից հետո ֆրանսիացին կվերադառնա ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլս»:
Շարունակում է հաջող հանդես գալ Լոնդոնի «Տոտենհեմը», որը սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը: «Տոտենհեմի» կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Լուիս Սահան:
Վերջին խաղերում միավորներ կորցրած «Չելսին» չկարողացավ հաղթանակ տոնել նաեւ այս տուրում: Անդրե Վիլաշ-Բոաշի սաները հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեցին «Էվերտոնին»:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1
Ռունի, 47, 50 - Սուարես, 80
«Բլեքբեռն» - «Քուինզ Պարկ Ռեյնջերս»՝ 3:2
Յակուբու, 15, Նզոնզի, 25, Օնուոհա, 45 (ինքնագոլ) - Մաքի, 71, 90
«Բոլթոն» - «Ուիգան»՝ 1:2
Դեյվիս, 67 - Քալդվել, 43, ՄաքԱրթուր, 76
«Էվերտոն» - «Չելսի»՝ 2:0
Պիենար, 5, Ստրակվուալուրսի, 71
«Ֆուլհեմ» - «Ստոք Սիթի»՝ 2:1
Պոգրեբնյակ, 16, Սորենսեն, 28 (ինքնագոլ), - Շվարկրոս, 78
«Սանդերլենդ» - «Արսենալ»՝ 1:2
ՄաքՔլին, 70 - Ռեմսի, 75, Անրի, 90
«Սուոնսի» - «Նորվիչ»՝ 2:3
Գրեհեմ, 23, 87 (11մ.) - Հոլթ, 47, 63, Պիլկինգթոն, 51
«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 5:0
Ասու-Էկոտո, 4, Սահա, 6, 20, Կրանչար, 34, Ադեբայոր, 65




























