Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ոիթնի Հյուսթոնի մահվան պատճառն այն է, որ նա խեղդվել է լոգարանում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով TMZ-ին:
Հյուսթոնի մահվան կապակցությամբ փոփոխություն կկատարվի «Գրեմմի» մրցանակբաշխության սցենարում, որն անցկացվելու է մի քանի ժամ հետո: VH1 հեռուստաընկերության փորձագետների որոշմամբ, երգչուհու «I will always love you» երգը զբաղեցրել է առաջին տեղը բոլոր հազարամյակների հարուր լավագույն սիրերգերի շարքում: Երգչուհուն սիրել եւ չմոռանալ են խոստանում նրա հարազատներն ու ընկերները, աշխարհում նրա միլիոնավոր երկրպագուները:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Հյուսթոնին մահացած էին գտել փետրվարի 12- ի գիշերը Բեւեռլի Հիլսի հյուրանոցի չորրորդ հարկի համարում: Երգչուհին ժամանել էր մասնակցելու «Գրեմմի» մրցանակաբաշխությանը:Հյուսթոնը մասնակցել է «Գրեմմիին» նվիրված երեկույթին, հետո վերադարձել է Beverly Hilton հյուրանոց, որտեղից էլ ժամը 3.43-ին շտապօգնության կանչ է եղել: Դեպքի վայր հասած բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն երգչուհու կյանքը փրկել չի հաջողվել:



























