Վենսի հետ Փաշինյանի նախընտրական լուսանկարը Հայաստանի համար 9 միլիարդ դոլար կարժենա։ Հենց այդքան է երկիրը ստիպված լինելու վճարել ամերիկյան մոդուլային ԱԷԿ-ի գնման և տեղադրման համար։ Հենց սրա մասին է եղել երեկվա պայմանավորվածությունը, ինչը խոստովանում են նույնիսկ իշխանությունները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Նրանք ընդունում են նաև, որ Վենսը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, բայց «սուվերենիստներին» դա չի անհանգստացնում, չէ՞ որ «Փաշինյանի հետ ԱՄՆ-ն և շատ այլ գործընկեր երկրներ մեծ ծրագրեր են կառուցել»։ Այդ «շատ այլ երկրները» Թուրքիան ու Ադրբեջանն են։

Նկատեք նաև, որ Վենսը Հայաստանից ԱՄՆ է տանում 9 միլիարդ + 11 միլիոն դոլար՝ հետախուզական անօդաչուների համար (ջերմ ողջույններ Իրանի աշխարհիկ իշխանություններին), ընդ որում՝ Երևանը նույնիսկ չկարողացավ ԱՄՆ-ից ստանալ 25% մաքսատուրքերի բացառությունը, որոնք Թրամփը սահմանել է Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ։

Փաշինյանին պետք էր լուսանկար և մեդիա իրարանցում, որը նա ստացավ՝ 9 միլիարդի դիմաց։ Վենսին պետք էր ԱՄՆ-ի համար ևս մեկ «քարտ» ստանալ Ռուսաստանի դեմ բանակցային խաղաթղթերի տուփում և նա դա ստացավ։ Ընդ որում, այդ «քարտի» համար նա վճարեց 9 միլիարդ դոլար, որպեսզի խաղաթուղթ դառնա ուրիշի խաղում և հենց իր դաշնակցի դեմ։

Հ.Գ. Ջերմ ողջույններ նաև մոսկովյան կաբինետների «մեծ ձյաձյաներին», ովքեր, Ղեկավարին զեկուցելու գնալուց, պատմում էին Ռուսաստանի և փաշինյանական Հայաստանի միջև «ողջ տիեզերքում և մարդկային քաղաքակրթության գոյության ողջ ընթացքում ամենամեծ» ապրանքաշրջանառության մասին»,- գրում է Մաթևոսյանը: