Նոյեմբերի 24-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում:

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13.17-ին՝ Աշոցք գյուղից 3 կմ հյուսիս-արեւելք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժին հաջորդել է հետցնցում` 2,6 մագնիտուդով, երկրաշարժը զգացվել է Աշոցք եւ Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: