Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը փետրվարի 12-ին հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր։

«Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի համաձայն հարաբերությունների հետագա զարգացման հիմնարար հանձնառությունը։

Վերանայվել են առաջիկա քաղաքական շփումների ժամանակացույցերը։ Քննարկվել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։