Ռուսաստանը դիտարկում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը, այս մասին հայտնել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կատարվում է դեպի Կովկաս տանող բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման աշխատանք, այդ թվում դիտարկվում է Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը Աբխազիայի տարածքով»,- տեղեկացրել է Օվերչուկը։


























