ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի։ Այս մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից հետո հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, տեղեկացրել է Canal Gov-ը։
Նրա խոսքով՝ ավելի քան 20 տարի առաջ Բրազիլիան, Հնդկաստանը, Ճապոնիան եւ Գերմանիան ստեղծեցին G4 խումբը, որը կոչ է անում ընդլայնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կազմը։
«ՄԱԿ-ը ավելի մեծ ներկայացուցչության կարիք ունի։ Այն պետք է ունենա ուժ, հզորություն, որպեսզի միջամտի հակամարտություններին, որոնք այսօր տեսնում ենք ամբողջ աշխարհում»,-ասել է Բրազիլիայի նախագահը։





























