ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս արտառոց դեպք է եղել Արմավիրի մարզում։

Մասնավորապես՝ Արմավիրի բանտ տանող ճանապարհին առկա է ցուցանակ, որի վրա գրված է «Արմավիրի ՔԿՀ»։

Եվ ահա, ցուցանակի վրա օրերս քաղաքացու մարմին է կախված եղել։

Քաղաքացին ինքնասպան է եղել՝ ցուցանակի վրա կախվելու միջոցով, թե այլ հանգամանքներում է հայտնվել ցուցանակի վրա, կպարզի քննությունը։