ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TikTok-ի իր պրոֆիլում հրապարակել է ԱԲ ստեղծած տեսանյութ, որտեղ նա գնդակ է խաղում պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ, ինչպես նաեւ դիմել է մարզիկին՝ ասելով, որ նա անհրաժեշտ է Ամերիկային։
«Դու մեզ պետք ես Ամերիկայում»,- դիմել է Ռոնալդուին Թրամփը՝ նրան մեծագույն ֆուտբոլիստ անվանելով։
Այնուհետեւ տեղադրված է նեյրոցանցի ստեղծած տեսանյութը, որտեղ Թրամփը եւ Ռոնալդուն գնդակ են խաղում Սպիտակ տանը։





























