Բելառուսի Զինված ուժերի Արեւմտյան օպերատիվ հրամանատարության զորամասերը բերվում են մարտական պատրաստվածության վիճակի՝ հանրապետության բանակի ստուգման շրջանակում։ Այս մասին տեղեկացրել են երկրի պաշտպանության նախարարությունում։

«Զինված ուժերում շարունակվում է մարտական պատրաստվածության ստուգումը։ Արեւմտյան օպերատիվ հրամանատարության զորամասերը բերվում են մարտական պատրաստվածության վիճակի»,- հայտնել են գերատեսչությունում։

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ տեխնիկայի ընդունման կետ է բացվել մեքենայացված բրիգադներից մեկում։ Ստորաբաժանումներն ստանում են ավտոմեքենաներ ժողովրդական տնտեսությունից։ Բացի այդ, պահեստավորումից հանվում է մեքենաների մի մասը։