Ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարի աներձագն էր։

Արմլուրի տեղեկություններով, նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024թվականին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, այսօր հայտնաբերվել էր նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը: