Իվանովոյի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Ասիֆ Մամեդովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում է «Царьград» հեռուստաալիքը։

 «Հիշո՞ւմ եք Իվանովոյի մարզի ձախողված պատգամավորի մասին այդ պատմությունը։ Եթե ոչ, ահա հիշեցնենք. տեղական ադրբեջանական համայնքի ղեկավար Ասիֆ Մամեդովը, որը հազիվ է երկու ռուսերեն բառ կապում իրար, որոշել էր առաջադրվել քաղաքային խորհրդի ընտրություններում։ Սակայն, ընտրողների հետ հանդիպմանը  նրա անփույթ ելույթից  հետո, տեղի բնակիչներն ըմբստացել են։ Բանը հասել է լրատվամիջոցներին, և Մամեդովը ստիպված է եղել հանել իր թեկնածությունը։

Պարզվել է, որ պատմությունն այսքանով չի ավարտվել։ Սոցցանցերում աղմուկից հետո Մամեդովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «ազգային անվտանգությանը սպառնացող գործունեության համար»։

«Լավ, բայց... Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ աղմուկ չբարձրացնեին։ Ի՞նչ կլիներ, եթե Մամեդովը հայտնվեր քաղաքային խորհրդում։ Ի՞նչ կլիներ այդ ժամանակ։ Նրա խոսքերն այն մասին, թե ինքը որպես պատգամավոր «կարող ավելին անել», շատ ավելի խոր իմաստ են ստանում։ Ի վերջո, նա կկարողանար պաշտոնապես «սպառնալիք ստեղծել ազգային անվտանգությանը» բոլորովին այլ մակարդակով»,- միջադեպը մեկնաբանել է հեռուստաալիքը։