Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Լուվրի տնօրեն է նշանակել Վերսալի պալատի ներկայիս ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին, հայտնում է Reuters-ը։

Մակրոնը երեքշաբթի օրը ընդունել է Լուվրի թանգարանի ղեկավար Լորանս դը Կարի հրաժարականը։

Երեքշաբթի օրը Մակրոնն ընդունել է Լուվրի նախկին տնօրեն Լորանս դե Կարի հրաժարականը։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ նախագահը բարձր է գնահատել այս քայլը՝ այն որակելով որպես «պատասխանատվության դրսևորում մի ժամանակաշրջանում, երբ աշխարհի խոշորագույն թանգարանն ունի անդորրի և նոր, հզոր լիցքի կարիք՝ անվտանգությանն ու արդիականացմանն ուղղված խոշոր նախագծերը հաջողությամբ իրականացնելու համար», հայտնել են նախագահի գրասենյակից։

Լուվրը դեռ ուշքի չի գալիս անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից, երբ չորս հանցագործներ հափշտակել էին 102 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր, որոնք մինչ օրս չեն գտնվել։ Իրավիճակն ավելի է բարդանում պարբերական դարձած գործադուլների պատճառով, որոնց հետևանքով թանգարանը հաճախակի փակվում է այցելուների համար։