Օդաչուների գործադուլի պատճառով, Iberia ավիաընկերությունը փետրվարի 17-ին եւ 20-ին չեղյալ կհայտարարի ներքին ու եվրոպական ավելի քան 270 չվերթներ:
Ընկերությունում հայտնել են, որ արդեն 10 հազար ուղեւորների սպասարկել են այլ չվերթներով, կամ փոխհատուցում են վճարել:
Ավիաընկերության աշխատակիցները բողոքում են բյուջետային Iberia Express ստեղծելու դեմ, մտավախություն ունենալով, որ իրենց աշխատավարձը կնվազեցվի:
Չվերթներ չեղյալ կհայտարարվեն նաեւ փետրվարի 24-ին եւ 29-ին, քանի որ այդ օրերին եւս գործադուլ է նախատեսված, հաղորդում է Gazeta.ru-ն:




























