Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Մեծ Բրիտանիայի առաջիկա ընտրություններում աջակցել է Restore Britain կուսակցությանը։

«Restore Britain-ն արդեն հասել է 7%-ի։ Այն կհաղթի։ Այն պետք է հաղթի։ Մեծ Բրիտանիան փրկելու համար»,- սոցիալական ցանցերում գրել է Մասկը։

Restore Britain-ը բրիտանական ծայրահեղ աջ քաղաքական կուսակցություն է, որը 2026 թվականի փետրվարին հիմնադրել է Reform UK նախկին անդամ Ռուպերտ Լոուն։