Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը փետրվարի 26-ին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ վրացական «Իմեդի» և «ПосТВ» հեռուստաալիքների դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցների առնչությամբ։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
«Մենք կապ ենք հաստատել բրիտանական կողմի հետ։ Վաղը ես սպասում եմ, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը կգա Արտաքին գործերի նախարարություն։ Իհարկե, մենք պարզաբանումներ կպահանջենք, թե ինչ հիմնավորումներ կան նման որոշումների համար»,- ասել է Բոչորիշվիլին։
Ըստ նրա՝ խոսքի ազատությունից բացի, պատժամիջոցների կիրառումը լուրջ հիմնավորում և պատճառաբանություն է պահանջում։ Նա հեռուստաալիքների դեմ սահմանափակումներն անվանել է ցինիկ։
Նախորդ օրը հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց պատժամիջոցների ցանկում ներառել են վրացական «Իմեդի» և «ПосТВ» հեռուստաալիքները։


























