Աշխարհի ամենաթանկ քաղաքների եռյակում հայտնվել են շվեյցարական երկու քաղաքներ` Ցյուրիխն ու Ժնեւը, իսկ նրանց միջեւ տեղավորվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Economist Intelligence Unit կենտրոնը Worldwide Cost of Living (Աշխարհի քաղաքներում բնակվելու արժեքը) հերթական հետազոտությունն է իրականացրել:

Տասնյակում մեծ մասը զբաղեցնում են ճապոնական, շվեյցարական եւ ավստրալական քաղաքները, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է կապված լինել ճգնաժամի պայմաններում տեղական արժույթների ամրապնդման հետ, արժեքի հաշվարկն իրականացվում է դոլարով: Չորրորդ տեղում Օսական է, 5-րդում` Օսլոն: Տասնյակում են նաեւ Փարիզը, Սիդնեյը, Մելբուռնը, Սինգապուրն ու Ֆրանկֆուրտը:

Ամենաէժան քաղաք է ճանաչվել Կարաչին, որին փոքր-ինչ զիջում է հնդկական Մումբաին: