Այն, որ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,2%, այլ ոչ թե 5%, ինչպես կանխատեսում էին միջազգային կազմակերպությունները, թույլ տվեց մեզ բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ, երբ հաստատվեց բյուջեն, իշխանությունները հայտարարեցին, որ 2025 թվականի վերջին տնտեսական աճը կլինի ավելի մեծ, քան նախկինում կանխատեսվում էր։
Նա հավելել է, որ դա իսկապես այդպես է։ «Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ աճն ավելի մեծ կլինի, քան բյուջետային ցուցանիշները։ Ավելի շատ հարկեր կհավաքվեն», - նշել է Պապոյանը։
Նա հայտնել է, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կլինի 200 միլիարդ դրամով ավելի, քան կանխատեսվել էր նախկինում։ «Տնտեսական ցուցանիշների արդյունքները մենք ուղղակիորեն վերադարձնում ենք Հայաստանի քաղաքացիներին։ Տվյալ դեպքում 667 հազար մարդ ամսական կստանա 10 հազար դրամով ավելի գումար», - պարզաբանել է նախարարը։
Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը պարզ է դարձել միայն փետրվարի 20-ին։ «Վարչապետը կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարել է երեկ, որովհետև մինչ այդ հաշվարկներ էին կատարվում, որպեսզի հստակ զեկուցվի նրան, որ մենք կարող ենք բարձրացնել թոշակները», - հավելել է Պապոյանը։





























