Առողջության հետ կապված այնքան շատ «պարտավորություններ» կան, որ մարդիկ իրենց վատ են զգում։

Եվ այա այդ պատճառով կա մի պրոֆեսոր, որը ցանկանում է մեզ ազատել այս բեռից։

«Միջին տարիքում ավելի լավ է մի փոքր գեր կամ թմբլիկ լինել», - ասում է Ֆրեդրիկ Նիստրյոմը։

Նա ներքին բժշկության պրոֆեսոր է և փորձառու բժիշկ, ով ավելի քան 30 տարի է ինչ առողջապահության ոլորտում զբաղվում է  հետազոտություններով: Այժմ Ֆրեդրիկ Նիստրյոմը ամփոփում է իր հետազոտության արդյունքները և առաջարկում առողջության վերաբերյալ մի շարք խորհուրդներ, որոնք շատ տարբեր են նրանից, ինչին մենք սովոր ենք:

  1. Առաջնահերթույթունը տվեք ճարպերին,  ածխաջրերի փոխարեն

– Ածխաջրերը ստիպում են օրգանիզմին արտադրել մեծ քանակությամբ ինսուլին, և ինչ-ինչ պատճառներով ածխաջրերից առաջացող ճարպային հյուսվածքը կուտակվում է ստամոքսում և լյարդում: Երկարաժամկետ հեռանկարում ավելի հեշտ է պահպանել քաշը, եթե ընտրեք ցածր ածխաջրային դիետա, քան ցածր ճարպայինը․ «Ես հայտնի եմ որպես այն մարդը, ով ընկույզ է ուտում և սուրճ է խմում ճաշին, երբ ուզում է նիհարել», - ասել է Ֆրեդրիկ Նիստրյոմը Nyhetsmorgon թերթին:

  1. Դիետա մի պահեք։

– Մենք ունենք բազմաթիվ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ միջին տարիքում նորմալ քաշ ունենալը, այսինքն՝ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 25-ից ցածր լինելը, վտանգավոր է։ Եթե ձեր BMI-ն 28 է, ինչպես իմը, մահացության մակարդակն ավելի ցածր է, քան 25-ից ցածր BMI-ի դեպքում։ Եվ սա կյանքը շատ ավելի հեշտացնում է այն մարդկանց համար, ովքեր իրենց մի փոքր գեր են զգում կամ  մի թեթև ավելորդ քաշ ունեն։

  1. Խմեք կարմիր գինի

– Ամեն երեկո ընթրիքի հետ կարմիր գինի խմելը լիովին ընդունելի է, հատկապես, եթե հետևում եք միջերկրածովյան դիետայի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընթրիքի հետ կարմիր գինի խմելը ուտելուց հետո ավելի արագ է նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը: Սակայն մի սահմանափակվեք մեծ քանակությամբ՝ օրական մեկ բաժակ կանանց և երկու բաժակ տղամարդկանց համար:

  1. Ծխողները պետք է թարգեն կամ անցնեն սնյուսի 

– Մենք ուսումնասիրություն ենք անցկացրել այն մասին, թե ինչ է պատահում, երբ դադարում ես սիգարետ ծխելը։ Ուսումնասիրությանը մասնակցել է 30 մարդ, ովքեր ծխելուց անցել են սնյուսի։ Պարզվել է, ծխելու վատ սովորությունը այլընտրանքով փոխարինելիս խոլեստերինի մակարդակը փոքր-ինչ նվազել է, միաժամանակ մարդիկ չեն շատացրել օրական սպառվող սննդի ծավալը։

  1. Մի՛ մարզվեք չափազանց ինտենսիվորեն

– Այսօր Վասալոպպետն (դահուկավազքի զանգվածային մարաթոն` 90կմ) է։ Շվեդական լայնածավալ ուսումնասիրությունը պարզել է, որ նրանք, ովքեր վազել են երեքից հինգ Վասալոպպետ, մոտ երեք անգամ ավելի մեծ ռիսկ ունեին նախասրտային ֆիբրիլյացիա զարգացնելու, քան նրանք, ովքեր վազել են միայն մեկը։ Եթե դուք այնքան ծանրաբեռնված եք մարզվում, որ ձեր հանգստի վիճակում սրտի զարկերի հաճախականությունը սկսում է նվազել, դա պարզ նշան է, որ ձեր սիրտը մեծացել է։ Այսպիսով, հարց է առաջանում. որքանո՞վ է սա օգտակար ձեզ համար։

  1. Բաց թողեք նախաճաշը

– Առավոտյան դուք արդեն շատ բարձր մակարդակի սթրեսի հորմոն՝ կորտիզոլ ունեք։ Իրականում հենց այն էլ մեզ արթնացնում է։ Այդ պատաճռով, լրացուցիչ ածխաջրեր ուտելը իսկապես հիմարություն է։ Կան ուսումնասիրություններ, որտեղ մարդկանց խրախուսվել է սկսել կամ դադարեցնել նախաճաշելը, և նրանք, ովքեր բաց են թողել նախաճաշը, ի վերջո հաղթել են։ Ընդհանուր առմամբ, սա ավելի արդյունավետ է քաշի կորստի համար, ասում է Ֆրեդրիկ Նիստրյոմը։