Հունական ուղղափառ քահանան հինգշաբթի Սալոնիկում դատարան է ներկայացել՝ մեղադրվելով առնվազն 1,3 միլիոն եվրոյի նվիրատվությունների հարցում իր հոտի անդամներին խաբելու մեջ. այդ նվիրատվությունները, ենթադրաբար, պետք է նրան օգնեին պայքարելու եկեղեցում իշխանության համար, հաղորդում է Kathimerini-ն։
Քաղաքի Սուրբ Կիրիլ և Մեթոդիոս եկեղեցում ծառայող 70-ամյա քահանան մեղադրվում է 2018-2023 թվականներին Սալոնիկ քաղաքի մետրոպոլիտ եպիսկոպոսի պաշտոնում իր թեկնածությունն աջակցելու համար նվիրատվություններ հավաքելու մեջ։ Մեղադրյալը ժամանակավորապես հեռացվել է և մնում է կալանքի տակ՝ մինչև դատավարության արդյունքը։
Մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև 63-ամյա նախկին քահանա և երկու աշխարհական։ Հինգշաբթի մեղադրյալի ծխական համայնքի անդամը ցուցմունք է տվել, ըստ որի ինքը քահանային ընդհանուր առմամբ 200 հազար եվրո է տվել՝ հուսալով, որ այն կվերադարձվի, երբ մեղադրյալը եպիսկոպոս կդառնա։
Վկան դատարանին հայտնել է նաև, որ մեղադրյալի ընտրման դեպքում տեղական եկեղեցում իրեն կարևոր վարչական պաշտոն են խոստացել։




























