Իսրայելի ՌՕՈւ-ն հայտնել է, որ, գործի դնելով մոտ 200 կործանիչ, այսօր իր պատմության մեջ ամենախոշոր հարվածն է հասցրել Իրանին։ Այս մասին տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։

Զինվորականների տվյալներով՝ զանգվածային հարվածները հասցվել են Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին եւ հակաօդային պաշտպանության համակարգերին։

Իսրայելի բանակի տվյալներով՝ առավոտյան գրոհի ժամանակ կործանիչները գրեթե միաժամանակ հարյուրավոր զինամթերքներ են նետել մոտ 500 իրանական ռազմական թիրախների վրա արեւմտյան եւ կենտրոնական Իրանում։

«Սա ամենամեծ հարվածն է Իսրայելի ՌՕՈւ պատմության մեջ, որն իրականացվել է մանրակրկիտ պլանավորումից հետո՝ բարձրորակ հետախուզական տեղեկատվության եւ հարյուրավոր ինքնաթիռների միաժամանակյա սինքրոնացման օգտագործմամբ»,- նշվել է զինվորականների հայտարարությունում։

Իսրայելի բանակը հայտնում է, որ իրանական ՀՕՊ համակարգերին հարվածները «թույլ են տվել ընդլայնել գերազանցությունն օդում եւ լուրջ հարված են հասցրել ռեժիմի կենտրոնական հարձակողական պոտենցիալին՝ Իրանի արեւմուտքի մեկնարկային հարթակներին»։