Իսրայելական News 12 հեռուստաալիքի հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է այն պատճառների մասին, որոնք իրեն դրդել են հարձակվել Իրանի վրա։
«Իրանցիները մոտ էին գործարքի կնքմանը, բայց հետո նահանջեցին, նորից մոտ էին գործարքի կնքմանը, եւ նորից նահանջեցին, եւ ես հասկացա, որ իրականում նրանք գործարք չէին ցանկանում։
Երեկ ես ասացի իմ մարդկանց. ցույց տվեք ինձ բոլոր հարձակումները, որոնք իրանցիները կատարել են աշխարհում վերջին 25 տարիներին։ Ես տեսա, որ ամեն ամիս նրանք մի ինչ-որ վատ բան են արել։
Եթե մենք նրանց դեմ չգրոհեինք հունիսին, նրանք արդեն միջուկային զենք կունենային։
Ես լավ խոսակցություն եմ ունեցել Նեթանյահուի հետ, մենք նույն ալիքի վրա ենք։
Ես այս արշավանքից ելքի շատ տարբերակներ ունեմ. ես կարող եմ ձգձգել կամ ավարտել այն մի քանի օրում։ Ցանկացած պարագայում նրանց մի քանի տարի պետք կլինի, որպեսզի ուշքի գան այս գրոհից»,- նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ին գրոհել են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային զոհերի։





























