Պարոն Քոչարյան, դիմում եմ որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, որի անդամն է Մելքոնյան Գագիկը. դիմում եմ ձեզ խնդրանք–պահանջով՝ Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք: Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

«Օրերս Մելքոնյան Գագիկը հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություններ արել: Արգելեք այս թեմայով նրան խոսել: Մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսաս»,– հայտարարեց նա։

Գագիկ Մելքոնյանը փորձեց հակադարձել, սակայն այդ պահին միջամտեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով. «Պարոն Մանուկյան, կներեք էլի, այդ մարդկանց փուռը տալուց առաջ մտածեիք»։

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պարոն Մելքոնյան, էմոցիաները դնենք մի կողմ, մեզ հլը էնքան բարդ օրեր կարող է սպասվի, կարող է չսպասվի։ Այնպես որ, իրար նկատմամբ լինենք հարգանքով, նաև և գերիների նկատմամբ, և նրանց ապագայի նկատմամբ, մենք ինքներս մեր նկատմամբ։

Եկեք սկսենք այսօրվա մեր աշխատանքը, հետո մենք օրակարգից դուրս, եթե հարցեր լինի, միասին կմնանք, կքննարկենք և կորոշենք ոնց ենք ապրելու, նույնիսկ այս բարդ իրավիճակում»։