Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը, հարցին՝ արդյոք Իսրայելը ծրագրո՞ւմ է Լիբանանի վրա իր հարվածները վերածել ցամաքային հարձակման, հայտարարել էր, որ «բոլոր տարբերակները մնում են սեղանին»։
«Մենք Լիբանանում գործում ենք լուրջ սպառնալիքին դիմակայելու համար... Վերջնական արդյունքում բոլոր տարբերակները մնում են սեղանին։ Մենք կգործենք «Հըզբոլլահ»-ին զինաթափելու համար»,- ասել էր Դեֆրինը հեռուստատեսային ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ՝ նույն օրը, Իսրայելի պաշտպանության բանակի միջազգային մամուլի խոսնակ, փոխգնդապետ Նադավ Շոշանին հայտարարել էր, որ ներկայում «ոչ մի պատճառ» չկա «մոտ ապագայում» Լիբանան ցամաքային ներխուժում սկսելու «Հըզբոլլահ»-ի գիշերային հարձակումից հետո, որին Իսրայելը պատասխանել էր ավիահարվածներով։





























