Մարտի 2-ին կայացել է ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հադես է եկել ուղերձով:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին տարիները ցույց են տալիս, որ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչներից մեկն է։

Չափազանցություն չի լինի թերևս ասելը՝ մեր անվտանգության առաջին պաշտպանական գիծը հենց դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել:

Այսօր էլ նույն գիտակցմամբ մենք ջանքեր ենք գործադրում այդ նավը հասցնելու հաջորդ տրամաբանական հանգրվանին՝ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և մեր շուրջ հանդուրժողականության, համագործակցության, բաց սահմանների միջավայրի ձևավորմանը»:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երևանում և արտերկրում աշխատող ՀՀ դիվանագետներին՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով հակամարտության գոտիներում այսօր ծառայություն իրականացնող դիվանագետներին: