«Խուճապի մեջ ենք»։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հեգնանքով հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնած իմպիչմենտի, ավելի ստույգ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Հեսա ընտրությունն է, ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ փողոցային պայքար։ Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել», - հարցադրումներ է արել Սիմոնյանը։