Վատ չէր լինի, եթե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեր առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ խոսնակի խոսքով՝ ինքը Սարգսյանին վերաբերվում է որպես քաղաքական անցյալի ներկայացուցչի։ «Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի էլ կարող ունենալ: Այդ մարդը մերժված է, մերժված էլ մնալու է պատմության մեջ»,- հավելել է Սիմոնյանը։