Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախկին ատամնաբույժ Վանիկ Օհանյանը մարտի 4-ին ընտրվել է հանձնաժողովի նախագահ: Ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պայմաններում նրա թեկնածությանը միաձայն կողմ է քվեարկել 64 պատգամավոր։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Հռիփսիմե Հունանյանին։

Ավելի վաղ Հունանյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ Ազգային ժողովում նրա հնչեցրած որոշ հայտարարություններ արժանացել էին հանրության քննադատությանն ու կոշտ արձագանքին։ Նա նաև ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։