Եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և Դաշնակցությունը, որ այդ ժամանակ նաև իշխանության էր։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիմա ես չգիտեմ ոնց կարող է մի ուժ, որի օրոք ամենաշատ հարձակումները և պատերազմներն են եղել Հայաստանի վրա, խոսել խաղաղությունից ու իրենց հորինած փաստաթղթին հղում անելով ինչ-որ բան ապացուցել, բայց այս նարատիվը, որ եթե մենք չլինենք, պատերազմ կլինի... Ի՞նչ էր ասում Գևորգ Պապայանը՝ եթե մենք չլինենք, արհեստական բանականություն էլ չի լինի, իսկ երեխաները կժպտա՞ն, եթե ՔՊ-ն չլինի, իսկ արև կծագի՞, եթե ՔՊ-ն չլինի, հաց ու ջուր կլինի՞ աշխարհի վրա, թե՞ ամբողջը տանելու են իրենց հետ։ ՔՊ-ից առաջ կյանք չկա՞ր, որ ՔՊ-ից հետո չլինի։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանով կյանքը ոչ սկսվում է, ոչ ավարտվում է։ Ես գիտեմ, որ Գևորգ Պապոյանի համար գուցե այդպես է ու ՔՊ-ականների, բայց կներեք, Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա, արև կա, խաղաղություն կա»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ՔՊ–ականները հայտարարում են, որ ՀՅԴ–ն իր ներքին 004 շրջապատերականով ուզում եք պատերազմ բերել, և ինչու ՀՅԴ–ն չի հրապարակում այդ շրջաբերականը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ռուբեն Ռուբինյանին մենք հրավիրել ենք տեսնելու, չգիտեմ զադերժկան ինչումն ա, որ չի եկել։
Ես համաձայն եմ, Նիկոլ Փաշինյանը իր ԲԴԽ նախագահին գրած SMS-ը և սահմանադրական մարմնի անդամներին գրած SMS-ները հրապարակի և WhatsApp-ի նամակները, մենք էլ մեր շրջաբերականները հրապարակենք։ ՔՊ-ն այն բովանդակությանը, որին հղում է անում, այդպիսի բովանդակություն գոյություն չունի։ Ես ասում եմ այդպիսի փաստաթուղթ չկա, դուք ասում եք՝ սլիվ եք արել։ ՔՊ-ի Սիվիկի պադվալում գրվել է, հրապարակվել է։





























