Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հերթական անգամ չի մասնակցելու «ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի» ամենամյա խաղարկությանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
Թիմը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պաշտոնական նամակ է հղել, որտեղ ասված է, թե թիմը հրաժարվում է վերոնշյալ մրցաշարից, որ մեկնարկելու է հունվարի 20-ին Մոսկվայում: Թիմի մարզչական կազմը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, նպակատահարմար չի գտնում խաղեր անցկացնել արհեստական ծածկույթի վրա:
ՀՖՖ-ն առաջարկել է մրցաշարին մասնակցել երկրի արծաթե մեդալակիր Երեւանի «Միկային»:


























