Այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին։ Այդ մասին NEWS.am–ին  հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Խուդաթյանն ընդգծել է, որ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, աշխատանքային գործունեությունը սկսել է հենց տարածքային կառավարման ոլորտից և միանշանակ հաջողելու է։