Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Իրանում հասարակական կարգը պահպանելու և Իսլամական Հանրապետությունից հնարավոր անվերահսկելի միգրացիոն հոսքերը կանխելու անհրաժեշտության մասին։

Մերցն ընդգծել է, որ Իրանում պետք է բավարարվեն բնակչության հիմնական կարիքները։ «Մենք ցանկանում ենք նաև կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը»,- ըստ DPA գործակալության՝ Մյունխենում արհեստների ցուցահանդես այցելության ժամանակ ասել է նա։

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կարող են լինել այդ հոսքերը։ «Մենք չենք ուզում սիրիական սցենարը վերապրել»,- հայտարարել է Մերցը։ ​​Սիրիայում երկարատև քաղաքացիական պատերազմի պատճառով միլիոնավոր մարդիկ լքել են իրենց հայրենիքը, որոնցից շատերը փախել են՝ Եվրոպա, մասնավորապես Գերմանիա։

Գերմանիայում փախստականների ճգնաժամի գագաթնակետին՝ 2015 թվականին, երկիր է ժամանել մոտ 1 միլիոն փախստական։ Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ապաստան պետք է տրամադրվի բոլոր նրանց, ովքեր դրա օրինական իրավունքն ունեն՝ անկախ նրանց թվաքանակից։ Արդյունքում, Գերմանիան հասավ իր կարողությունների սահմաններին։ Որոշակի պահի փախստականներին տեղավորելու տեղ չկար, և լքված դպրոցներն ու գործարանները վերածվում էին ապաստարանների: Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ և փորձագետներ քննադատեցին Անգելա Մերկելը միգրացիոն քաղաքականությունը: