ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է թարգմանիչների կարեւոր դերը համաշխարհային առաջնորդների, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին նա հայտնել է «Ամերիկայի վահան» գագաթաժողովում։

«Թարգմանիչները շատ կարեւոր են։ Գիտեք, եթե դուք վատ թարգմանիչ ունեք, դուք մտածում եք, որ ամեն բան լավ է անցել․ «Դե, շատ լավ խոսեցի ես այդ մարդու հետ»։ Կամ՝ «Ինչպե՞ս ես լավ ներկայացա Պուտինի հետ խոսակցությունում։  Արդյո՞ք լավ խոսեցի նախագահ Սիի հետ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը ներկայացրել է մի դեպք, երբ նկատել է, որ թարգմանիչը խիստ կրճատել է իր երկար նախադասությունը ազդեցիկ օտարերկրյա առաջնորդի հետ զրույցի ժամանակ։