Նախագահ Դոնալդ Թրամփը Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդ նշանակելը «մեծ սխալ» է անվանել։
«Կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։ -Չգիտեմ՝ որքան կտևի դա։ Ըստ իս, նրանք սխալ են թույլ տվել»։
Նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոջթաբայի ընտրությունն «անընդունելի» կլինի։





























