ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները Իրանում «շատ ավելի արագ» են ընթանում, քան ենթադրվում էր նախնական գնահատականներով՝ 4-5 շաբաթ, X-ում հայատնել է CBS-ի լրագրողը։

«Կարծում եմ՝ պատերազմը գործնականում ավարտված է։ Նրանք այլևս նավատորմ չունեն, կապի միջոցներ չունեն, օդուժ չունեն»,- ասել է Թրամփը CBS-ին տված հեռախոսազրույցում։

Անդրադառնալով Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ Թրամփը հայտարարել է. «Ես նրա համար որևէ ուղերձ չունեմ»։ Նա միաժամանակ ասել է, որ Խամենեիին փոխարինելու թեկնածու ունի, սակայն մանրամասներ չի նշել։