«Ռոսնանո»-ի ղեկավար Անատոլի Չուբայսի մեքենան նախօրեին երեկոյան վթարի է ենարկվել, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Համաձայն աղբյուրի, Չուբայսի մեքենան ընթանում էր առանձին ճանապարհով եւ բախվել է ամենագնացի հետ, որը կտրուկ շրջադարձ է կատարել:
Չուբայսի ծառայողական մեքենան միացված լույսերով եւ ազդանշանային լապտերներով ընթանում էր Նամետկինի փողոցով: «Չնայած կտրուկ արգելակմանը, բախումից խուսափել չհաջողվեց»,- հայտարարել է «Ռոսնանո»-ի ներկայացուցիչը: Վթարի վայր են կանչել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին: Վթարի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում, հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Ինտերֆաքսի» տվյալներով, Անատոլի Չուբայսը լուրջ վնասվածքներ չի ստացել: նա անձամբ է համոզվել, որ ամենագնացի վարորդը եւս չի տուժել, եւ շարունակել է ճանապարհը այլ մեքենայով:


























