ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԳՆ-ն։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները, կարևորել «խաղաղությունը»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։