ԱՄՆ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցով դեռևս նավթատար նավ չեն ուղեկցել, հաղորդել է CNN-ը, հակառակ նրան, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարը X-ում հաղորդագրություն է հրապարակել, որում պնդել է, թե ուղեկցում է տրամադրվել, ապա ջնջել է գրառումը։
«ԱՄՆ ռազմածովային ուժերը հաջողությամբ նավթատար նավ են ուղեկցել Հորմուզի նեղուցով՝ համաշխարհային շուկաներ նավթի շարունակական հոսքն ապահովելու համար»,- գրել է Քրիս Ռայթը՝ առանց մանրամասնելու։ Հաղորդագրությունը մի քանի րոպե անց ջնջվել է։
Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում քննարկել էր լցանավերի համար ռազմական ուղեկցման հնարավորությունը։ Երկուշաբթի նա ասել է, թե հույս ունի, որ ուղեկցում անհրաժեշտ չի լինի։ «Երբ ժամանակը գա, ԱՄՆ ռազմածովային ուժերը և նրա գործընկերները անհրաժեշտության դեպքում լցանավերին կուղեկցեն նեղուցով։ Հուսով եմ՝ անհրաժեշտ չի լինի։ Բայց եթե անհրաժեշտ լինի, մենք կուղեկցենք նրանց»։
Գործողության ժամկետների և պայմանների վերաբերյալ ներքին քննարկումները վերջին շաբաթվա ընթացքում վարչակազմի ուշադրության կենտրոնում են՝ ըստ ծրագրմանը ծանոթ մի քանի աղբյուրների։





























