Վարկանիշային Moody`s գործակալությունը  կվերանայի  համաշխարհային 17 խոշորագույն ֆինանսական կազմակերպքությունների վարկանիշները, որոնք կապիտալի շուկայում առաջատար խաղացողներ են համարվում:

Կազմակերպությունների ընդհանուր թվից վարկանիշի իջեցման ցուցակում վերանայման են դրվել վեց բանկերի վարկանիշները` Bank of America, Citigroup, Goldman Sachs, JPMorgan Chase, Morgan Stanley, Royal Bank of Canada:

Չորս բանկերի վարկանիշները ավելի շուտ են վերանայման դրվել. գործակալությունը կշարունակի դրանց վերլուծությունը: Դրանք են` Credit Suisse, Macquarie, Nomura, UBS:

Յոթ կազմակերպություններ ընդգրկված են եվրոպական բանկերի շարքում, որոնց վարկանիշների վերանայման ,մասին Moody`s-ը հաղորդել էր ավելի վաղ` Barclays, BNP Paribas, Credit Agricole, Deutsche Bank, HSBC, Royal Bank of Scotland, Societe Generale, գրում է «ՌԻԱ Նովոստին»: