Բահրեյնը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության սկսվելուց ի վեր իր օդային տարածքում խոցվել է 106 հրթիռ և 176 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է մարտի 11-ին սոցիալական ցանցերում։

«Բահրեյնի թագավորության վրա Իրանի ագրեսիվ հարձակման սկսվելուց ի վեր խփվել և ոչնչացվել է 106 հրթիռ և 176 անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։

Մարտի 10-ին Բահրեյնի մայրաքաղաքի վրա Իրանի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ: Հաղորդվում է, որ մի քանի այլ քաղաքացիական անձինք վիրավորվել են: Հաղորդվել է նաև, որ մարտի 9-ին Բահրեյնի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, այն բանից հետո, երբ այն հարվածվել է իրանական հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։