Երեկ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր պիտի կատարի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը:

Այցի ընթացքում նա հանդիպում կունենա նաև Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ հետ: