Մերձավոր Արևելքում հակամարտությունը զգալի ճնշում է գործադրում համաշխարհային մատակարարման շղթաների վրա և խոչընդոտում մարդասիրական գործողություններին, հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ և արտակարգ օգնության համակարգող (OCHA) Թոմ Ֆլեթչերը։

Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում խափանումները կարող են անմիջականորեն ազդել ենթասահարական Աֆրիկա մարդասիրական օգնության մատակարարումների վրա։

«Ես խորապես մտահոգված եմ սննդի, էներգիայի և պարարտանյութերի գների բարձրացմամբ։ Ես վախենում եմ, որ հետագա սրացումը կարող է խաթարել մատակարարման այլ ուղիները»,- մամուլի ասուլիսում հայտարարել է նա։

Նա հավելել է, որ հակամարտության հետևանքները չեն սահմանափակվում որոշակի տարածաշրջաններով, այլ հանգեցնում են գների բարձրացման և սրում են տարբեր երկրներում մարդկանց կարիքները։

Ֆլեթչերը նշել է, որ ՄԱԿ-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում ապահովել անվտանգ ուղիներ, որպեսզի մարդասիրական օգնությունը կարողանա անարգել հասնել կարիքավորներին։