Իսրայելը պատրաստվում է չորեքշաբթի գիշերն Իրանի և Հըզբոլլահի հարձակումների հնարավոր «նշանակալի սրացմանը», CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ երկու իսրայելական աղբյուր։
Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է անցկացնում երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարների հետ՝ վերջին զարգացումները քննարկելու համար։
Չորեքշաբթի ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ իրականացրել է պատերազմի սկսվելուց ի վեր «ամենաինտենսիվ և հզոր գործողությունը»։
IRIB պետական հեռուստաալիքի տվյալներով՝ գիշերը տեղի ունեցած հարձակումը ներառել է հրթիռներ, որոնք արձակվել են Իսրայելում թիրախների և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա։ Օգտագործված հրթիռների թվում էր նաև հեռահար Khorramshahr բալիստիկ հրթիռը։
Իրանը նաև գիշերը և չորեքշաբթի օրվա ընթացքում արձակել է բալիստիկ հրթիռների մի քանի ալիք։





























