Բրիտանացի դիվանագետները կարծում են, որ Իրանը քաղաքական կամք կամ բավարար հնարավորություններ չունի շարունակելու ռազմական գործողությունները, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում հայտնի միակողմանի հրադադարի մասին՝ հայտարարելով, որ հասել է իր ռազմական նպատակներին, գրում է Guardian-ը։

Նրանց գնահատմամբ՝ Սպիտակ տան հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն մտադրություն չունի հարձակվել կամ գրավել Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները։ Դրա փոխարեն Վաշինգտոնը, ըստ ամենայնի, կսահմանափակվի Իրանի պետական ​​ինստիտուտներին և նրա բալիստիկ հրթիռային ծրագրին հասցված վնասը ցուցադրելով։

Դիվանագետները հրադադարին չհամաձայնելու մասին Թեհրանի հայտարարությունները պարզապես հռետորաբանություն են համարում՝ հիշեցնելով, որ Իրանն արդեն համաձայնել է հրադադարի՝ անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո։

Սպասվում է նաև, որ Պարսից ծոցի երկրները չեն փոխի իրենց դիրքորոշումը կամ չեն սկսի հարձակում Իրանի դեմ՝ նախընտրելով հակամարտությունը հնարավորինս արագ ավարտել։ Ընդսմին, Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ լուրջ վնաս կկրեն։