Այսօր առավոտյան ստվարացել են ՀՀՇ վարչության շենքի մոտ հացադուլի նստած Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների շարքերը: Հիշեցնենք, որ հացադուլավորները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, որին կալանավորել են ոստիկանների նկատմամբ խուլիգանություն անելու մեղադրանքով, թեեւ, նշենք, որ ոստիկաններն էին հուլիսի 1-ին հարձակվել եւ դաժան ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ երիտասարդներին, իսկ Առաքելյանն ու այլոք տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Այսօր հացադուլին են միացել Նարինե Գալստյանը, Ժիրայր Թորգոմյանը, Ավետիք Աբգարյանը, Մհեր Գալստյանը, Էլմիրա Չիլոյանը, Քրիստինե Սարգսյանը, Հունան Սարգսյանը, Արսեն Ոսկանյանը, Բաբկեն Նավասարդյանը, Դավիթ Հարությունյանը՝ ՀՀՇ երիտասարդական միությունից, եւ Սոնա Սեւոյանն ու Սենիկ Համբարձումյանը՝ «Լինենք Տեր Պետությանը» հ/կ-ից:

ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը հացադուալավորների շարքերի ստվարացումը բացատրել է նրանով, որ մոտենում է Տիգրան Առաքելյանի գործի բողոքարկման օրը։ Նշենք, որ Տիգրան Առաքելյանի դատի օրը դեռ հայտնի չէ, բայց հստակ է, որ այն կկայանա այս շաբաթվա ընթացքում: