The New York Times-ի թղթակից, հայտնի լրագրող Էնթոնի Շադիդը մահացել է Սիրիայում ռեպորտաժ պատրաստելիս: Լրագրողը 43 տարեկան էր:
Շադիդը եւ լուսանկարիչ Թայլեր Հիքսը արեւելյան Սիրիայում ռեպորտաժ էին պատրաստելիս եղել: Նախնական վարկածով` լրագրողի մահվան պատճառ է դարձել ասթմայի սուր նոպան: Լուսանկարիչը հանգուցյալի մարմինը Թուրքիա է ուղարկել:
Էնթոնի Շադիդը Սիրիա էր ժամանել մահից մեկ շաբաթ առաջ` նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ դիմակայության մասին տեղեկություններ հավաքելու նպատակով, հաղորդել են գործընկերները: Լրագրողի մահվան հանգամանքները ճշտվում են:
Էնթոնի Շադիդը ծնվել է 1968թ. Օկլահոմա սիթիում, լիբանանյան ծագմամբ ընտանիքում: Նա աշխատել է The Boston Globe թերթում, կահիրեյան Associated Press բյուրոյում, իսկ 2003-2009թթ. եղել է Մերձավոր Արեւելքում The Washington Post-ի սեփական թղթակիցը: Վերջին տարիներին նա համագործակցել է The New York Times-ի հետ: Երկու անգամ արժանացել է Պուլիտցերովյան մրցանակի Իրաքից արված ռեպորտաժների համար:
2011թ. Մարտին Էնթոնի Շադիդիը եւ նրա եւս երեք գործընկերներ Լիբիայում բռնվել էին Մուամար Քադաֆիի զինվորների կողմից: Լրագրողներին վեց օր անց ազատ էին արձակել, հաղորդում է «Ռոսբալտը»:




























