Ճապոնիայում այս տարվա ձմռանը տեղացող ձյան պատճառով արդեն 103 մարդ զոհվել է: Մահացու  դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել տան տանիքների ձյունը մաքրելիս, հաղորդում են տեղական իշխանությունները:

Միայնակ տարեց մարդիկ ստիպված են լինում իրենք մաքրել տանիքները, ինչը հանգեցնում է ողբերգական պատահարների:

Զոհվածների կեսից ավելին`  67 մարդ, 65 տարեկանից բարձր թոշակառուներ են:

Հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին Ճապոնիայում ռեկորդային չափով ձյան տեղումներ են գրանցվել: Որոշ շրջաններում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 1,5-ից  3 մետրի. Այն երկու-երեք անգամ գերազանցել է ձյան տեղումների նորման:

Փետրվարի 16-ից Ճապոնիայի արեւմտյան ափերին ուժեղ ձյուն է տեղում:  Օդերեւութաբանների կանխատեսմամբ` երկու օրում Նիիգատա պրեֆեկտուրայում կարող են 70 – 90 սմ բարձրությամբ տեղումներ գրանցվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: